National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.11.2015
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
1 / 4

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը:

Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են Կարեն Ամիրյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , Լուսինե Փիրոյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», Դիանա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ Կարեն Ամիրյանի ու Արտաշես Խալաթյանի հեղինակած «ՀՀ փաստաբանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Այնուհետեւ խորհրդարանականները քննարկել են Գոհար Մկոյանի հեղինակած «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Գոհար Մկոյանը նշել է, որ օրենքը կարգավորում եւ հաստատում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների եւ 18-23 տարեկան անձանց սոցիալական պաշտպանության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները՝ սահմանելով սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական հիմքերը, նպատակները, սկզբունքները եւ ձեւերը: Նա հավելել է, որ բոլոր երեխաները սոցիալական պաշտպանության կարիք ունեն, քանի որ նրանք ֆիզիկապես եւ սոցիալապես պատրաստ չեն ինքնուրույն ապրելու:

Զեկուցողը պատասխանել է խորհրդարանականների հարցերին:

Երիտասարդ պատգամավորները քննարկել են նաեւ Դիանա Ղազարյանի հեղինակած «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ Կարեն Ամիրյանի, Տիգրան Նաղդալյանի, Արտաշես Խալաթյանի, Հովհաննես Թորոսյանի, Տիգրան Խաչիկյանի, Վարդան Սողոմոնյանի, Վահագն Բալյանի, Վարդուհի Սարգսյանի, Վարդուհի Պապիկյանի, Նարեկ Գրիգորյանի, Կարեն Սիմոնյանի, Հարություն Չոբանյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նիստի ընթացքում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ԱԺ ԵԽ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանը հայտարարվել է փակված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am